Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում սեպտեմբերի 4-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյանի, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–14:00 Ազատամուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–13:00 Սևքար գյուղ, 16-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ փողոցներ մասնակի.
13:30–15:30 Սևքար գյուղ՝ 26–31-րդ փողոցներ մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: