Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում սեպտեմբերի 7-ին

· Տավուշի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում սեպտեմբերի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00–13:00 Սևքար գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ մասնակի,

13:30–15:30 Սևքար գյուղ՝ 16-րդ, 26-րդ, 28-րդ փողոցներ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: