Զգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներով

· Տավուշի Մարզ

Զգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներով

Իջևանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի առևտուր կազմակերպելուց։

Այսուհետ նման գործունեության դեպքերը կանխվելու են օրենքով սահմանված ամենախիստ միջոցներով»։