«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա»․ Ոսկան Սարգսյան

· Տավուշի Մարզ

«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ, թե որքա՞ն է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանքո՞ր բնակավայրերում են:

Մարզպետարանից պատասխանել են. «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է, և ներկայումս թարմացված տեղեկատվություն չունեք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ» : Ոչ արդյունավետ աշխատող բարձր պաշտոնյաների համար պետբյուջեում միլիարդավոր դրամների պարգևավճարների փող կա, սակայն սահմանամերձ Տավուշի վթարային տների ցանկը ճշտելու համար փող չկա»: