Դիլիջանում պաշտոնապես բացվել է Apicius Armenia International School of Hospitality-ի նոր՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաշենքը

Միջազգային չափանիշներին համապատասխան նոր կրթական միջավայրը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանում հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստման ու միջազգային կրթական փորձի տեղայնացման համար։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին, Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան, Apicius Ֆլորենցիայի արտաքին կապերի գծով փոխնախագահ, գլխավոր տնօրեն, գործադիր խոհարար Անդրեա Տրապանին, Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան, Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը, Դիլիջանի համայնքի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Apicius Armenia-ի կրթական մոդելի կարևոր բաղադրիչը գործնական ուսուցումն է․ ուսանողները մասնագիտական փորձ են ձեռք բերում դեռևս ուսումնառության ընթացքում՝ հնարավորություն ունենալով շարունակել կրթությունը նաև Ֆլորենցիայում։
Դպրոցի գործունեությունը կարևոր ներդրում է Դիլիջանում կրթական և զբոսաշրջային միջավայրի զարգացման, ինչպես նաև ոլորտի համար մրցունակ մասնագետների պատրաստման գործում։