Դիլիջանից՝ Ֆլորենցիա. իտալական կրթությունն ու հյուրընկալության նոր չափանիշները Հայաստանում

Դիլիջանի «Չեմի» սրճարանում այցելուներին խոստանում են իտալական համեղ ճաշացանկ ու բարձրակարգ սպասարկում։ Եվ այս որակն ապահովում են ուսանողները։ Սրճարանն ամբողջությամբ կառավարում ու սպասարկում են Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի սաները՝ ընդամենը 1 տարվա ուսուցումից հետո։
Արդյունքն այնքան է գոհացրել, որ օրերս Դիլիջանում պաշտոնապես բացվեց Apicius Armenia International School of Hospitality-ի՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով կահավորված նոր մասնաշենքը։
Ապիչիուսի միջազգային հյուրընկալության դպրոցը Դիլիջանում հիմնվել է 2025 թվականին՝ «Green rock» հիմնադրամի կողմից ու աջակցությամբ։ Apicius Armenia-ն Ֆլորենցիայի հյուրընկալության միջազգային դպրոցի հայաստանյան մասնաճյուղն է, որ նոր հորիզոններ է բացել Հայաստանում կրթական ոլորտի համար։