Բանկ է մտել` գողություն անելու եւ փոշմանել

Իջևան քաղաքի կենտրոնում, շատրվանների հրապարակի հարևանությամբ տղամարդը գիշերը մտել է Արդշինբանկի տեղի մասնաճյուղ, սակայն չի կարողացել գումարներ տանել։ Իջևանից մեզ հայտնեցին, որ գողը կարճ ժամանակ է եղել բանկում, հետո մեղայականով ներկայացել է իրավապահներին։ Անհաջող գողության դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 8-ի կամ 9-ի գիշերը։