Բացահայտիր Տավուշը. Բերդավանի թևավոր խաչը և խաչքարերը

Տավուշի մարզի Բերդավան գյուղի պատմական տարածքում պահպանվել են միջնադարյան հայկական քանդակագործության ուշագրավ նմուշներ, որոնց շարքում առանձնահատուկ տեղ են գրավում թևավոր խաչը և հարակից խաչքարերը:

Թևավոր խաչերը վաղ միջնադարյան և զարգացած միջնադարյան քրիստոնեական արվեստի ինքնատիպ կոթողներ են, որոնք խորհրդանշում են Հարությունը և Հավերժությունը:
Բերդավանի տարածքում գտնվող այս հուշարձանախումբն աչքի է ընկնում իր քանդակագործական հորինվածքով, հյուսկեն զարդանախշերով և պատմական մեծ արժեքով:
Տեղանքն ընդգրկում է տարբեր դարաշրջանների տապանաքարեր ու խաչքարեր, որոնք վկայում են բնակավայրի հարուստ պատմահոգևոր անցյալի մասին:
Օբյեկտները գտնվում են 41°12'15"N 45°01'10"E աշխարհագրական կոորդինատներում:

Լուսանկարները` Կարեն Գաբրիելյանի