Տավուշի մարզպետը ծանոթացել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցի խնդիրներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոց և տեղում ծանոթացել առկա խնդիրներին
Դպրոցի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր․
Անդրադարձ է կատարվել մարզադահլիճ չունենալու խնդրին, ինչպես նաև կենսաբանության լաբորատորիայի գույքի համալրման անհրաժեշտությանը։
Քննարկվել է արհեստական բանականության նորաբաց դասարանի գույքային ապահովման անհրաժեշտությունը՝ ժամանակակից կրթական հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են միջքաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածության, դպրոցի ջեռուցման հետ կապված որոշ խնդիրներ, ինչպես նաև Դիլիջանի ներքաղաքային ճանապարհների վերանորոգման և վերակառուցման հարցերը։