Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Հաղարծինի միջնակարգ դպրոց.ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

· Տավուշի Մարզ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Հաղարծինի միջնակարգ դպրոց.ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

Մարզպետ Հայկ Ղալումյանը ծանոթացել է առկա պայմաններին, ինչպես նաև անմիջականորեն լսել կրթօջախի աշխատակիցների մտահոգություններն ու առաջարկները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել դպրոցի հարակից Մ4 միջպետական ճանապարհի գծանշմանը՝ հաշվի առնելով դպրոցականների և բնակիչների անվտանգ երթևեկության անհրաժեշտությունը։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրինությանն ու ուսուցչական կազմին անկեղծ, բովանդակային զրույցի և իրենց աշխատանքին ցուցաբերած նվիրվածության համար՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցերն ու տեղում անցկացվող հանդիպումները կարևոր նշանակություն ունեն առկա խնդիրներն ու դրանց լուծման առաջնահերթությունները ճշգրիտ գնահատելու համար: