Բացահայտիր Տավուշը. Հրաչյա Ներսիսյանի արձանը Իջևանում

Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ Մշակույթի տան դիմաց, տեղադրված է կինոյի և թատրոնի ականավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956) Հրաչյա Ներսիսյանի կիսանդրին:
Կերտված լինելով գրանիտե բնական ժայռաբեկորից՝ հուշարձանը քանդակագործության եզակի ու ինքնատիպ նմուշ է:
Հուշարձանը ստեղծվել է 1985 թվականին քանդակագործ Գրիգոր Բաղումյանի կողմից՝ Իջևանի քանդակագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում, որտեղ համարվել է սիմպոզիումի լավագույն աշխատանքներից մեկը:
Արձանն ընդգրկված է Իջևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (պետական ցուցիչ՝ 10.1/5):
Կոթողը գտնվում է 40°52'42"N 45°08'50"E աշխարհագրական կոորդինատներում: