Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում. «Հրապարակ օրաթերթ»

· Տավուշի Մարզ

Դիլիջանի բնակիչները բակերում մորթված անասունների միսն են ուտում.  «Հրապարակ օրաթերթ»

Տուրիստական Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում անասունների սպանդանոց չկա, քաղաք այցելած զբոսաշրջիկները և համայնքի բնակիչները օգտագործում են բակերում մորթված անասունների միսը։

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ Դիլիջան համայնքում ե՞րբ, ո՞ւմ միջոցներով է սպանդանոց գործարկվելու։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Դիլիջան համայնքում սպանդանոց կառուցելու և գործարկելու վերաբերյալ ստույգ տեղեկատվության համար առաջարկում ենք դիմել ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոն»։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպանդանոց կառուցո՞ղ է։ Կառավարությունը ՀՀ-ում սպանդանոցներ գործարկելուն աջակցելու ծրագիր իրականացրեց, սակայն այդ ծրագիրն անարդյունավետ էր, ձախողված։

Սպանդանոցների ծրագրի ձախողվածության ապացույցներից մեկը հենց Դիլիջանում սպանդանոցի բացակայությունն է։ Դրա հետևանքով օրենքի պահանջը չի կատարվում եւ համայնքի բնակիչները չվերահսկվող միս են օգտագործում։