Հարգանքի տուրք և հիշատակի միջոցառումներ Տավուշի մարզում

Ապրիլի 24-ին Տավուշի մարզի խոշոր համայնքներում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Իջևան․ ժամը 11։00-ին քայլերթ՝ Սահմանադրության հրապարակից դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:
Նոյեմբերյան․ ժամը 11:00-ին՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի մերձակայքից կսկսվի քայլերթ դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։
Բերդ․ ժամը 10:30-ին «Սորաններ» դենդրոպարկի մուտքի հարակից տարածքից կմեկնարկի երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
Դիլիջան․ ժամը 11։00-ին քաղաքի հուշարձանի հարակից տարածքում տեղի կունենա հիշատակի արարողություն:
Միաժամանակ, Տավուշի մարզի բոլոր վարչական բնակավայրերում ևս նախատեսված են տեղական ծաղկեդրման արարողություններ: