Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել

· Տավուշի Մարզ

Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտել

Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։

Տավուշի մարզում էկոպարեկներն անտառային տարածքում նկատել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա, հետևել տեղաշարժին ու արձանագրել, որ վարորդը սկսել է բեռնաթափել ավտոմեքենայում առկա փայտանյութը:

Ինչպես հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը, կանխարգելիչ և բացատրական աշխատանքների արդյունքում ենթադրյալ իրավախախտը փայտանյութը կրկին բեռնել է ավտոմեքենան և տեղափոխել Էկոպարեկային ծառայության Բերդի տեղամաս։

Հայտնաբերված փայտանյութի ծավալը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 3 խմ։

Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։