Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամիարևմտյան2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Սեպտեմբերի 12-17-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։