Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում սեպտեմբերի 15-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Օրջոնիկիձեի փողոց մասնակի,
11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00–14:00 Սևքար գյուղ, հեռուստակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: