Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի սեպտեմբերի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Այգեգործների, Հակոբջանյան, Օրջոնոկիձեի, Սարի, Կամարինի, Թբիլիսյան, Աթաբեկյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մյասնիկյան փողոց և Թբիլիսյան խճուղին մասնակի:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: