Տավուշում թզի առատ բերք է․ Պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում արտահանողներին. ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ

Հարգելի՛ տնտեսավարողներ և արտահանողներ,
Տավուշի մարզում այս շրջանում առկա է թզի առատ բերք, ինչը լավ հնարավորություն է ստեղծում թարմ մրգի արտահանմամբ զբաղվող ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար:
Հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 30-ի N 1104-Լ որոշման (որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել 2026 թ. հունիսի 11-ի N 839-Լ որոշման մեջ)՝ պետության կողմից տրամադրվում է ֆինանսական աջակցություն արտահանող տնտեսավարող սուբյեկտներին:
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ տնտեսավարողներին համագործակցելու Տավուշի մարզի գյուղացիական տնտեսությունների հետ, իրականացնելու թզի արտահանում և օգտվելու պետական աջակցության ծրագրից:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի հետ։
Հեռ.՝ 077771007
Հետևեք մեզ նաև Telegram-ում՝ https://t.me/tavushpressinfo