Զուռնայի փառատոն Բերդում՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակին. Բերդի համայնքապետարան

· Տավուշի Մարզ

Զուռնայի փառատոն Բերդում՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակին. Բերդի համայնքապետարան

Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ, երաժիշտ Նորայր Քարտաշյանի և «Տորք» նվագախմբի հետ համագործակցությամբ՝ Բերդում կկայանա Զուռնայի փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին:

Ժամը 13:00-ին Մաշտոցի փողոցից՝ մշակույթի տան հարակից հատվածից, կմեկնարկի տոնական երաժշտական երթ:

Երաժիշտները, իրենց կատարումներով տարածելով հայկական ազգային երաժշտության շունչը, կքայլեն դեպի համայնքապետարանի հարակից հրապարակ, որտեղ կկայանա տոնական միջոցառում։

Եկե՛ք միասին տոնենք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, վայելենք հայկական երաժշտությունն ու արժևորենք մեր ազգային մշակույթի հարուստ ավանդույթները։

Սեպտեմբերի 21-ին՝ Բերդում։

Սիրով սպասում ենք բոլորիդ։