Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում սեպտեմբերի 17-ին

· Տավուշի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Տավուշի մարզում սեպտեմբերի 17-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00–14:00 Այգեձոր, Չինարի գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–15:30 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան–Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց և Թբիլիսյան խճուղին մասնակի,

11:00–13:00 Սարիգյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ փողոցներ մասնակի,

13:30–14:30 Սարիգյուղի 1–7-րդ փողոցներ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: