Բացահայտիր Տավուշը. Վահագն Վիշապաքաղի արձանը Իջևանում

Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցի սկզբնամասում՝ Ազատամարտիկների հրապարակում է տեղադրված հայկական դիցաբանության ռազմի, հաղթանակի և ամպրոպի աստված Վահագն Վիշապաքաղի արձանը:
Այս ուշագրավ հուշարձանը ստեղծվել է 1986 թվականին Իջևանի միջազգային սիմպոզիումի շրջանակներում, իսկ դրա հեղինակն է քանդակագործ Արմեն Դավթյանը: Արձանն ընդգրկված է Իջևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում:
Պատվանդանի հետ միասին հասնող այս հոյակերտ արձանում պատկերված է հսկա Վահագնը, ով արդեն հնազանդեցրել է վիշապին և հպարտ հայացքը հառել հորիզոնին: Քանդակի յուրահատուկ դետալներից են Վահագնի մազերը, որոնք պատրաստված են մետաղալարից և հիշեցնում են ծաղկեպսակ:
Հուշարձանը տարիների ընթացքում ենթարկվել է նաև վանդալիզմի. նմանատիպ դեպքեր արձանագրվել են 1999-2000 թվականներին, ինչպես նաև 2014 թվականի հոկտեմբերին, երբ անհայտ անձանց կողմից ներկվել էին արձանի տարբեր հատվածները, սակայն էական վնաս չէր պատճառվել:
Կոորդինատներ՝ 40°52'42"N 45°08'47"E