Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

· Հայաստան

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 21-23-ին կեսօրից հետո, 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամինարևմտյան`2-5 մ/վ,ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։