Քոլեջի նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել

· Տավուշի Մարզ

Քոլեջի նախկին տնօրենը նոր պաշտոն է ստացել

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 15-ին Հայկ Բրուտյանին նշանակել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող՝ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելով։ Հայկ Բրուտյանը Իջևանում գործող «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի» տնօրենն էր, նա այս տարի է ազատվել այդ պաշտոնից։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, որն այն ժամանակ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ուներ։