Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

· Տավուշի Մարզ

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները

2026 թվականի հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին և 20-ին՝ ժամը 09։00-ից մինչև 18։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները․ Այս մասին տեղեկացնում են ՄՔԾ-ից։

📍 Դիլիջանի բաժին

📍 Իջևանի բաժին

📍 Եղեգնաձորի բաժին

📍 Վայքի բաժին

📍 Մեղրիի բաժին

📍 Գորիսի բաժին

📍 Գյումրի 1 բաժին

📍 Արթիկի բաժին

📍 Հրազդանի բաժին

📍 Կոտայքի բաժին

📍 Աշտարակի բաժին

📍 Տաշիրի բաժին

📍 Վանաձոր 3 բաժին

📍 Մարտունու բաժին

📍 Գավառի բաժին

📍 Արմավիրի բաժին

📍 Բաղրամյանի բաժին

📍 Վաղարշապատի բաժին «Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։

Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել elections.mia.gov.am կայք և ընտրել «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։ Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ»,- ասվում է հաղորդագրությունում։