Վթարային ջրանջատում Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 23-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 23-ին ժամը 09:40-19:00-ն կդադարեցվի ք.Բերդ Հ.Շիրազի, Քարաշենի, Խ.Աբովյանի, Ավ.Իսահակյանի, Սայաթ-Նովայի, Թեհլերյանի փողոցների, Մ.Մաշտոցի 84Ա շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: