Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կայացավ Վրեժ Իսրայելյանի «Չնվաճված աշխարհամաս» պիեսի հիման վրա բեմադրված թատերական ներկայացման պրեմիերան. Նոյեմբերյանի համայնքապետարան

· Տավուշի Մարզ

Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կայացավ Վրեժ Իսրայելյանի «Չնվաճված աշխարհամաս» պիեսի հիման վրա բեմադրված թատերական ներկայացման պրեմիերան. Նոյեմբերյանի համայնքապետարան

Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կայացավ Վրեժ Իսրայելյանի «Չնվաճված աշխարհամաս» պիեսի հիման վրա բեմադրված թատերական ներկայացման պրեմիերան՝ հանդիսատեսին պարգևելով հույզերով, խորը մտորումներով և թատերական յուրահատուկ մթնոլորտով լի երեկո։

Բեմը կենդանացավ դերասանների անկեղծ ու տպավորիչ խաղով, կերպարների ապրումներով և այն կարևոր ասելիքով, որը յուրաքանչյուր հանդիսատես իր հետ տարավ դահլիճից։

Ներկայացման ռեժիսոր Սասուն Մուրադյանի և Կողբի մշակույթի տան թատերական խմբի ստեղծագործական մոտեցումն ու նվիրված աշխատանքը ևս մեկ անգամ փաստեցին, որ թատրոնը մեր համայնքի մշակութային կյանքի անբաժան ու կենդանի մասն է։