Հեկտարներով անտառ են հատել, 2 տարում  6,5 միլիոն դրամ է բռնագանձվել. «Հրապարակ օրաթերթ»

· Տավուշի Մարզ

Հեկտարներով անտառ են հատել, 2 տարում  6,5 միլիոն դրամ է բռնագանձվել. «Հրապարակ օրաթերթ»

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցում եմ կատարել 2025 թվականին և 2026 թվականի ընթացիկ ժամանակահատվածում Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների, այդ գործերով դատապարտված անձանց թվի, պետությանը վերականգնված վնասի մասին։

Գլխավոր դատախազությունից հայտնել են․ «2025 թվականին և 2026 թվականի ընթացիկ ժամանակաշրջանում Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների համար դատապարտվել է 13 անձ՝ վնասը 6 միլիոն 500 հազար դրամ, որը վերականգնվել է»։ Տավուշում հեկտարներով անտառ է ապօրինի հատվել, սակայն պետությանը պատճառված վնասից ընդամենը 6,5 միլիոն դրամ է գանձվել։

Երևի 1-2 ծառ կտրած խեղճ գյուղացու են դատել, իսկ փայտի մեծ բիզնեսով զբաղվողները շարունակում են իրենց սև գործը՝ թիկունքին ունենալով մեծ հովանավորներ։