Եղանակի տեսություն․ Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

· Տավուշի Մարզ

Եղանակի տեսություն․ Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Մարզերում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +15-ից +28-ի սահմաններում։

Տավուշի նախալեռնային շրջաններում սպասվում է +16-ից +20 աստիճան, հովտային հատվածներում՝ +21-ից +24 աստիճան։