Բացահայտիր Տավուշը. Արծվաբերդ. Տավուշի պատմական ու հարուստ բնաշխարհով գյուղը

· Տավուշի Մարզ

Բացահայտիր Տավուշը. Արծվաբերդ. Տավուշի պատմական ու հարուստ բնաշխարհով գյուղը

Հայաստանի Տավուշի մարզում՝ նախկին Շամշադինի շրջանում է գտնվում Արծվաբերդ գյուղը, որը նախկինում հայտնի էր Ղռղի անվանմամբ և վերանվանվել է 1978 թվականի հունվարի 25-ին:

Բնակավայրը տեղակայված է Բերդ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1290 մետր բարձրության վրա: Գյուղի հարևանությամբ են գտնվում Այգեձոր, Չինարի, Չորաթան և Նորաշեն բնակավայրերը: Գյուղը հիմնադրել են Արցախի Ղարաղալու գյուղից տեղահանվածները, իսկ տարածքը հարուստ է պատմամշակութային կոթողներով, այդ թվում՝ Սուրբ Զորավոր եկեղեցիով, խաչքարերով, բերդի և կիկլոպյան հնությունների ավերակներով: 

Արծվաբերդը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, որտեղ ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է +29 °C, իսկ ձմռանը՝ -3 °C: Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2847 մարդ: Տեղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ և այգեգործությամբ:

Բնակավայրն ունի զարգացած ենթակառուցվածքներ․ այստեղ գործում են երկու դպրոց, մանկապարտեզ, առողջության կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն և փոստի բաժանմունք:

Արծվաբերդ գյուղի աշխարհագրական կոորդինատներն են․ 40°50'30" N, 45°28'20"