"Ապրելու երկիր" կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

· Տավուշի Մարզ

"Ապրելու երկիր" կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին

Արմինֆո.

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է այս տարվա նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

"Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը", - նշված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ԿԸՀ-ը հայտարարել էր հանրապետության մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու մասին:

Մասնավորապես, հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Արտաշատ, Գավառ, Եղեգնաձոր, Իջևան համայնքների ավագանիների ընտրություններ:

2026 թվականի նոյեմբերի 29-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն նաև Արագածոտնի մաարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:

Մեծամասնական ընտրակարգով՝ Արգածոտն մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում: