ԵՊՀ ԻՄ-ն իրականացնում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի վերապատրաստումներ լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է.
2026 թ․ սեպտեմբերի 28-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անդամների համար սկսել է վերապատրաստումներ՝ «Անգլերեն», «Անձնակազմի կառավարում» և «Առաջնորդություն» ծրագրերով։
Վերապատրաստումներին մասնակցում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի 14 բաժինների շուրջ 45 աշխատակիցներ։
Դասերն իրականացվում են առկա և առցանց ձևաչափերով՝ խմբային և անհատական տարբերակներով, ԵՊՀ առաջատար մասնագետների կողմից։
Ավելին՝ https://ijevan.ysu.am/news/8778