Դիլիջան համայնքում ասֆալտապատվել է 39 000 մետր ճանապարհ

Դիլիջանի համայնքապետարանը գրում է.
2021-2025 թվականներին Դիլիջան համայնքում իրականացվել են լայնածավալ ճանապարհաշինական և բարեկարգման աշխատանքներ։ Այս ժամանակահատվածում ասֆալտապատվել և հիմնանորոգվել է ընդհանուր 39 000 մետր երկարությամբ ճանապարհ, այդ թվում՝ Դիլիջան քաղաքում և համայնքի բնակավայրերում։
Իրականացված աշխատանքները ներառում են ճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում, մայթերի վերանորոգում:
2021 թվական
- Կալինինի փողոց՝ 4-րդ նրբանցք 14 հասցեից մինչև Սարալանջի փողոցի 9-րդ նրբանցք, թիվ 4 հասցե՝ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
2022 թվական
- Մյասնիկյան փողոց՝ 37/2 հասցեից մինչև 117/4 հասցե՝ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
- Կամարինի փողոց՝ 1 հասցեից մինչև Օրջոնիկիձեի փողոց 57, այնուհետև մինչև Կամարինի 37՝ ճանապարհահատվածի վերանորոգում։
2023 թվական
- Մյասնիկյան փողոց՝ 117/4 հասցեից մինչև Գայի փողոց 90՝ ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում։
- Կալինինի փողոց՝ 256 հասցեից մինչև Այգեստան փողոց 1/1՝ ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում։
2024 թվական
- Գետափնյա փողոց՝ ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում։
- Թեղուտ բնակավայրի 1-ին փողոց՝ թիվ 105 հասցեից մինչև Հաղարծին բնակավայրի 12-րդ փողոց, թիվ 1 հասցե՝ ճանապարհահատվածի հիմնանորոգում։
- «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ճանապարհի վերանորոգում։
- Կալինինի փողոց՝ Դիլիջան–Վանաձոր միջպետական ճանապարհից՝ հիմնանորոգում։
2025 թվական
- Աբովյան փողոց՝ 1 հասցեից մինչև 17/1՝ ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում։
- Շամախյան, Այգեստան և Թումանյան փողոցներ՝ ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում։
- Ուսանողական փողոց՝ 1 հասցեից մինչև 77՝ ասֆալտապատում և մայթերի հիմնանորոգում։
Ճանապարհաշինական աշխատանքների շարունակական իրականացումը համայնքի բնակավայրերում ենթակառուցվածքների բարելավման և բնակիչների համար ավելի անվտանգ ու հարմարավետ երթևեկության պայմանների ստեղծման կարևոր ուղղություններից է։