Հոկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն

· Տավուշի Մարզ

Հոկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն․ կանխատեսվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մասնագետների փոխանցմամբ՝ առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

Ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում ցերեկային ժամերին կհասնի +19-ից +21 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +15-ից +17 աստիճան։

Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում ցերեկային ժամերին կգրանցվի +10-ից +15 աստիճան։ Լոռու մարզում և Տավուշի նախալեռնային հատվածներում ջերմաստիճանը կհասնի +11-ից +16 աստիճանի, իսկ Տավուշի հովտային շրջաններում սպասվում է +15-ից +18 աստիճան:

Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օդի ջերմաստիճանը կտատանվի +15-ից +20 աստիճանի սահմաններում։