Ռումինիայի Գեռլա քաղաքի պատվիրակության ճանաչողական այցը Իջևան. Իջևանի համայնքապետարան

· Տավուշի Մարզ

Ռումինիայի Գեռլա քաղաքի պատվիրակության ճանաչողական այցը Իջևան. Իջևանի համայնքապետարան

Հոկտեմբերի 2-ին Իջևան համայնքը հյուրընկալել է Ռումինիայի Գեռլա քաղաքի պատվիրակությանը, որն Իջևանում էր ճանաչողական այցով

Այցի շրջանակում պատվիրակության անդամներն այցելել են Իջևանի համայնքապետարան, ծանոթացել Իջևան համայնքի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու զարգացման առաջնահերթություններին։

Պատվիրակությունը մասնակցել է նաև ծառատունկի նախաձեռնությանը։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից պուրակում տեղադրվել է ծառ՝ որպես հայ-ռումինական բարեկամության և երկու ժողովուրդների միջև ձևավորվող նոր կապերի խորհրդանիշ։

Այցի ընթացքում ձեռք են բերվել նոր համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ, որոնք նոր բովանդակություն կհաղորդեն Իջևան–Գեռլա կապերին և կնպաստեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։