«Ձիթենու փառատոն» Բագրատաշենում. տաղավարների մասնակցության հայտերի ընդունում. Նոյեմբերյանի համայնքապետարան

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12։00-ից մինչև 21։00, Բագրատաշեն բնակավայրում անցկացվող «Ձիթենու փառատոնի» շրջանակում նախատեսվում է նաև տաղավարների կազմակերպում։
Տաղավարում իրենց արտադրանքը, ձեռագործ աշխատանքները, գյուղատնտեսական և տեղական արտադրանքի տեսականին կարող են ներկայացնել Նոյեմբերյան համայնքի բնակիչները, արտադրողները, անհատ ձեռնարկատերերն ու կազմակերպությունները։
Եթե ցանկանում եք փառատոնին ունենալ Ձեր տաղավարը և ներկայացնել Ձեր արտադրանքը, խնդրում ենք նախապես գրանցվել https://forms.gle/PTVsKaGU59map5EQ9
Միացե՛ք մեզ՝ միասին ներկայացնելու Նոյեմբերյան համայնքի ստեղծագործական ներուժը, տեղական արտադրանքը, մեր մարդկանց աշխատանքն ու տարածաշրջանի յուրահատկությունները։
Ստեղծենք տոն, որտեղ տեղական արտադրանքը դառնում է մեր համայնքի այցեքարտը։
Բագրատաշեն
Հոկտեմբերի 17
Ժամը՝ 12։00-ից մինչև 21։00։