Վթարային ջրանջատում Տավուշի մարզում հոկտեմբերի 07/08-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մաքրման կայանի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան, Կամո, Մանթաշյան, Հակոբջանյան, Վասիլև, Մխիթարյան, Օրջոնիկիձե, Աթարբեկյան, Մ. Գորկի, Անդրանիկ, Աթարբեկյան, Մխիթարյան, Աղայան, Կամարինի և Արցախ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: