Կառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին

«Նախագծով առաջարկվում է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 153 մլն դրամով համաֆինանսավորում»,-կառավարության նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այդ գումարը կուղղվի 13 համայնքի 23 ծրագրերի համաֆինանսավորմանը։
Թվարկելով գումարի մարզային բաշխվածությունը՝ խուդատթյանն ասաց, որ Արարատի մարզում կհամաֆինանսավորվի 1 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 8, Գեղարքունիքի մարզում՝2, Կոտայքի մարզում՝ 1 ծրագիր, Լոռու մարզում՝ 3 ծրագիր, Սյունիքի մարզում՝ 1 ծրագիր և Տավուշի մարզում՝ 7 ծրագիր։
Նրա խոսքով 2026 թվականին պետական բյուջեից համայնքներին կհամաֆինանսավորվի 13 մլրդ 165 մլն դրամ։
Նիկոլ փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը։